ԲՌՆԱԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ
Այս հատվածում Դուք կարող եք գտնել ինֆորմացիա օգտագործվող բռնակների և դրանց տարբերությունների և կիրառությունների մասին:
Խոհանոցի պահարանները սովորաբար կարելի է դասակարգել երկու կատեգորիայի՝ ելնելով բռնակների առկայությունից կամ բացակայությունից.
1. ԲՌՆԱԿՆԵՐՈՎ ԽՈՀԱՆՈՑԻ ՊԱՀԱՐԱՆՆԵՐ
Բռնակներով պահարանները սովորաբար ունեն դուրս ցցված բռնակ, որը կցված է դռանը կամ դարակին: Այս բռնակները ծառայում են որպես պահարանների բացման և փակման հիմնական միջոց: Նրանք լինում են տարբեր ոճերի, նյութերի և դիզայնի, ինչը թույլ է տալիս հարմարեցնել խոհանոցի ընդհանուր էսթետիկային: Բռնակների որոշ ընդհանուր տեսակներ ներառում են.
1.1 ԿԵՏԱՅԻՆ ԲՌՆԱԿՆԵՐ
Այս տիպի բռնակները կլոր կամ գլանաձև են և ամրացված են պահարանի դռան կամ դարակի առջևի մակերեսին:
Լամինացված ԴՍՊ
Ավելին1.2 ՈՒՂԻՂ ԲՌՆԱԿՆԵՐ
Այս տիպի բռնակները հորիզոնական կամ ուղղահայաց են և տեղակայվում են պահարանի դռան կամ դարակի եզրին մոտ, ինչը թույլ է տալիս բռնակով բացել պահարանը:
Լամինացված ԴՍՊ
ԱվելինԵթե ցանկանում եք խոխանոցում ունենալ բռնակներ, ապա առաջին որոշումը որ պետք է կայացնեք՝ ցանկանում եք օգտագործել կետային բռնակներ, ուղիղ բռնկներ, թե՞ դրանց համադրությունը:
Մենք առաջարկում ենք չորս տարբերակ.
Միայն կետային բռնակներ
Կետային բռնակները սովորաբար փոքր չափսեր ունեն, ինչը նրանց ավելի նուրբ տեսք է հաղորդում, քան ուղիղ բռնակները: Եթե դուք ունեք գեղեցիկ պահարանի դիմերես կարող եք ընտրել կետայի բռնակներ:
Լամինացված ԴՍՊ
ԱվելինՄիայն ուղիղ բռնակներ
Ուղիղ բռնակներն ունեն մի շարք առավելություններ։ Ուղիղ բռնակներըը սովորաբար մի փոքր ավելի հեշտ է օգտագործել, քան կետայի բռնակները: Ուղիղ բռնակները նաև նվազեցնում են ձեր ձեռքերի շփումը պահարանների հետ, ինչը օգնում է մաքուր պահել ձեր պահարանը: Վերջապես հասանելի է ուղիղ բռնակների դիզայնի ավելի լայն ընտրանի։
Լամինացված ԴՍՊ
ԱվելինԵրկու տարբերակների առավելություններն ունենալու համար կարելի է օգտագործել կետայի և ուղիղ բռնակների հմադրություն: Ներդաշնակ համադրությունը ստանալու համար առաջարկում ենք երկու տարբերակ։
2. ԽՈՀԱՆՈՑԻ ՊԱՀԱՐԱՆՆԵՐ ԱՌԱՆՑ ԲՌՆԱԿՆԵՐԻ
Առանց բռնակների խոհանոցային պահարանները խոհանոցային կահույքին հաղորդում են են անթերի և պարզ տեսք: Կան մի քանի մեթոդներ, որոնք օգտագործվում են առանց բռնակի ֆունկցիոնալության հասնելու համար.
Գոլա բռնակ
Ինտեգրված գոլա բռնակներով խոհանոցն ապահովում է խոհանոցի դիզայնի առավելագույն կոկիկություն և գծայնություն՝ վերացնելով բռնակը և փոխարինելով այն մետաղյա ակոսով: Մետաղյա պրոֆիլը հասանելի է տարբեր ծածկույթներով ինչն ապահովում է խոհանոցի ճակատների հետ գունային համադրությունների անսահման հնարավորությունները:
Լամինացված ԴՍՊ
ԱվելինԱկոսավոր բռնակ
Ակոսավոր բռնակը խոհանոցի դռան ներքին հատվածում հորիզոնական և ուղղահայաց ուղղությամբ փորվածք է։ Սա թույլ է տալիս առավելագույն գեղագիտական գծայնություն ողջ խոհանոցի միջավայրի համար՝ համատեղելով անբռնակ խոհանոցի նվազագույն ոճը խոհանոցի ճակատի ներսի մասում տեղադրված բռնակով ապահովված գործնական բացվածքի հետ:
Լամինացված ԴՍՊ
ԱվելինԱնկյունային կտրվածքով բռնակ
Խոհանոցի դռան ճակատի անկյունային կտրվածքով ակոսը ապահովում է խոհանոցի պահարանի բացման հարմարավոտություն և միաժամանակ խոհանոցային միջավայրին տալիս է էսթետիկ գեղեցկություն և մինիմալիստական տեսք:
Լամինացված ԴՍՊ
ԱվելինՓորվածքով բռնակ
Փորվածքով բռնակ առաջարկում է որպես այլընտրանք դասական ինտեգրված բռնակներին: Բռնակը տեղադրվում է հենց դռան ներքին մասում գտնվող փորվածքում:
Լամինացված ԴՍՊ
ԱվելինՊրոֆիլային բռնակ
Պրոֆիլի բռնակը խոհանոցի կահույքի ալյումինե պրոֆիլն է, մշակվել է որպես դասական ակոսային պրոֆիլի այլընտրանքային լուծում: Պրոֆիլային բռնակի մետաղյա պրոֆիլը տեղադրվում է խոհանոցի դռների ճակատային հատվածում։
Պրոֆիլային բռնակը հասանելի է տարբեր ծածկույթներով ինչն ապահովում է խոհանոցի ճակատների հետ գունային համադրությունների անսահման հնարավորությունները: