ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ
Fabrica furniture կահույքի արտադրամասը փնտրում է մոտիվացված և փորձառու վաճառքի մասնագետի՝ միանալու մեր թիմին և նպաստելու վաճառքների աճին:
Պարտականություններ
- Շփվել պոտենցիալ հաճախորդների հետ արտադրամասում կամ հեռախոսազանգի/էլեկտրոնային փոստի միջոցով հասկանալու համար հաճախորդների կարիքները և նախասիրությունները
- Անհրաժեշտ ինֆորմացիան փոխանցել դիզայներ-նախագծողներին կահույքի նախնական նախագիծը և գնառաջարկը պատրաստելու համար
- Դիզայներ-նախագծողների հետ միասին հաճախորդին ներկայացնել առաջարկվող պրոյեկտը, ստանալ հետադարձ կապ հաճախորդից, հասկանալ հաճախորդի դիտարկումները և նախասիրությունները
- Խորացնել գիտելիքները կահույքի պատրաստման ընթացքում օգտագործվող նյութերի և մեխանիզմերի տարբերակների վերաբերյալ հաճախորդներին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար
- Ստեղծել և պահպանել ամուր գործնական հարաբերություններ հաճախորդների հետ՝ ապահովելով հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակ և կրկնվող վաճառքներ
- Հետևել շուկայի միտումներին, միջազգային տրենդներին և հաճախորդների նախասիրություններին
Պահանջներ
- Բիզնեսի, մարքեթինգի կամ հարակից բնագավառի կրթությունը նախընտրելի է, բայց ոչ պարտադիր:
- Առնվազն 1-2 տարվա փորձ վաճառքի ոլորտում
- Ուժեղ հաղորդակցման, բանակցելու և միջանձնային հարաբերություններ հաստատելու հմտություն
- Հաճախորդի կարիքները հասկանալու և համապատասխան լուծումներ ներկայացնելու հմտություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
ԴԻՄԻ՛Ր ԱՅՍՏԵՂ
Հեռախոսահամար
+374 44 650 850
Մեր հասցեն
ք. Երևան, Մանանդյան 31/7